Ես իմ համակարգիչն եմ․․․

Բարև։ Ես Լուսեի համակարգիչն եմ։ Լուսեն ինձ շատ-շատ է օգտագործում։ Ես իր երրորդ համակարգիչն եմ։ Գիտեմ կարող է չհավատաք, բայց ես ճիշտ եմ։ Ես ամենաշատը չեմ սիրում, երբ նա ինձ անընդհատ աշխատեցնում է։ Ինձ, կարելի է ասել, հանգիստ չի թողնում։ Հույս ունեմ, որ մենակ ես չեմ անդադար աշխատում։ Լուսեն ոչ միայն դասերն է անում ինձ հետ այլ նաև դասերից հետո խաղում է և տեսանյութեր նայում։

Ամենաշատը սիրում եմ, երբ նա իր դասերի համար որոնում է Google-ով, որովհետև և ես եմ սովորում և Լուսեն։ Ես նաև սիրում եմ, երբ նա իր բլոգում հետաքրքիր բաներ է գրում։ Ես հույս ունեմ, որ այս անգամ շուտ չեմ փչանա և հինգերորդ դասարանում նույնպես Լուսեն ինձ կօգտագործի։ Այս ամենը ինչ դուք հիմա կարդացիք Լուսեն շարադրեց իմ տանջված ստեղնաշարի վրա։

Ինչ արած, դա էլ իմ կյանքն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով