Նկարապատում

Խելացի և ուժեղ ուղեղը

Մի օր ուղեղը որոշեց, որ հոգնել է միայն մտածելուց և ուզում է մի փոքր մարզվել։ Նա գնաց մարզասրահ, վերցրեց մեծ ծանրաձողը և սկսեց բարձրացնել այն։ Բոլորը զարմացած նայում էին, որովհետև առաջին անգամ էին տեսնում մարզվող ուղեղ։

Ուղեղը ուզում էր ցույց տալ, որ ուժեղ լինելը միայն մկաններ ունենալը չէ։ Պետք է նաև շատ կարդալ, սովորել և նոր բաներ իմանալ, որպեսզի մարդը լինի և խելացի, և ուժեղ։ Այդ օրվանից բոլորը հասկացան, որ պետք է մարզեն ոչ միայն մարմինը, այլ նաև իրենց միտքը։

Իմաստուն Ուսուցիչը

Նյութը՝ Արմինե Աբրահամյանի բլոգից

Մի անգամ Ուսուցիչն աշակերտներին հարցնում է.
– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:
– Երևի նրանք կորցնում են իրենց հոգու խաղաղությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:
– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե մյուս մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:

Continue reading

Այց դեպի լուսին

Նախագիծ

Մասնակիցներ՝ Նունե Հարությունյան, Լուսե Դերդերյան

Նպատակ՝
Երկրորդ և երրորդ դասարցանցիներին սովորեցնել լուսնի և ընդհանրապես տիեզերքի մասին։ Հետաքրքիր տեղեկություններ տալ, այն մարդկանց մասին ովքեր վերջերս գնացել էին լուսին։

Ի՞նչ պետք է իմանան սովորողները
Ավելի շատ տեղեկություններ տիեզերքի և լուսնի մասին մասին։

Խնդիրներ
Պատրաստելու ենք պրեզենտացիա canva ծրագրով, նկարներով և տեղեկություններով լի։ Կպատմենք Արտեմիս 2 էքսպեդիցիայի մասին։

Արդյունքը
Սովորողները ավելի լավ կհասկանան և կպատկերացնեն, որ հնարավոր է լուսին գնալ, քանի որ գիտությունն այնքան է զարգացել, որ առաջվա անհնարին բաները դարձել են հնարավոր:

Մայրենի

Թումանյանի « Անուշ » պոեմից, Նախերգանք-(Համբարձման գիշերը

Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։

Առաջադրանքներ
1․ Դու՛րս գրիր հատվածից քեզ անծանոթ բառերը, դրանք փորձիր բացատրական բառարանով բացատրել։
Սեգ – վեհ, բարձր
Չքնաղագեղ – շատ գեղեցիկ
Վաղամեռ – շուտ մահացած

2․ Բանաստեղծական քառատողերից գտի՛ր և դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բառերը։
Թռչելով

3․Դու՛րս գրիր պատկերավորման միջոցները(մակդիր, համեմատություն, փոխաբերություն):
Մակդիրներ՝ նուրբ շողեր, սեգ սարեր, ջահել սիրահար, բազմած լուսին,  չըքնաղագեղ ոգիներ
Փոխաբերություն՝ սարի գըլխին, բազմած լուսնի
Համեմատություն՝ հովի թևին՝ թըռչելով

4. «Փերիները սարի գըլխին hավաքվեցին գիշերով…» նախադասությամբ հետաքրքիր, անհավանական փոքրիկ պատմություն հորինիր
Փերիները սարի գլխին հավաքվեցին գիշերով։ Լուսինը լուսավորում էր լեռը, երբ նրանք տեսան մոլորված մի փոքրիկ տղայի։ Նա վախեցած էր և չէր գտնում իր ճանապարհը։

Փերիները իջան, շրջապատեցին նրան ու իրենց լույսով ցույց տվեցին ճիշտ ուղին։ Տղան հասավ տուն և ուրախ շնորհակալություն հայտնեց։ Այդ գիշեր լեռը լցվեց փոքրիկ հրաշքով։

Հատված 2 — Հ․ Թումանյանի « Անուշ » պոեմից

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։

  Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։

Առաջադրանքներ
1․ Դու՛րս գրիր հատվածից քեզ անծանոթ բառերը, դրանք փորձիր բացատրական բառարանով բացատրել։
Դյութական – դյութին հատուկ, հմայական
Ցոլք — շող

2․ Հատվածից դու՛րս գրիր գոյականները, որոշիր՝ անձնանիշ են, թե՞ իրանիշ։
Քույրեր — անձնանիշ
Սարերի — իրանիշ
Ոգիներ — անձնանիշ
Փերիներ — անձնանիշ
Գիշեր — իրանիշ
Հնչյուններ — իրանիշ
Ցոլք — իրանիշ
Արև — իրանիշ

3․ Դու՛րս գրիր ածականները։
Սեգ, չքնաղագեղ, տխուր, հրաշալի, դյութական, անհետ, անտես

Հատված 3- Հ․ Թումանյանի « Անուշ » պոեմից

Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

Առաջադրանքներ
1․ Դու՛րս գրիր հատվածից քեզ անծանոթ բառերը, դրանք փորձիր բացատրական բառարանով բացատրել։
Ուսած — ուսյալ
Ալվան — երփներանգ
Զուգել — սարքել, մասերը իրար հետ կպցնել

2․ Համացանցից որոնիր Համբարձման ծեսի մասին տեղեկություններ, մշակիր, և տեղադրիր բլոգումդ։
Համբարձման տոնը նշվում է Զատկից 40 օր հետո։ Այն կապված է Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելու հետ։

Հայ ժողովրդի մոտ այս օրը նաև ուրախ գարնանային տոն է։ Աղջիկները հավաքվում էին, երգում, խաղեր էին խաղում և «վիճակ էին հանում»՝ իմանալու իրենց ապագան ։

Տոնը կապված է նաև բնության և ծաղկման հետ, դրա համար մարդիկ դուրս էին գալիս դաշտեր, երգում ու ուրախանում։

3․ Կատարի՛ր տեստային առաջադրանքը՝ Թեստ 4