Ճամբարային հաշվետվություն

Հունվարի 8-ից մինչև հունվարի 26-ը մեր դպրոցում եղել է ճամբարային։

Ճամբարի ընթացքում մենք ընկեր Հասմիկի և ընկեր Ջուլիետայի հետ գնացել ենք ճամփորդության դեպի Սևաբերդ։ Այնտեղ շատ խորը ձյուն էր, սահնակ ենք քշել, շատ ուրախ անցավ Սևաբերդում։

Նաև ընկեր Ջուլիետայի հետ գնացել ենք մենթալ թվաբանության կենտրոն «IQ Center»֊ում: Այնտեղ սովորեցինք որոշ բաներ մենթալ թվաբանության մասին։

Ընկեր Մադլենի հետ սովորել ենք կարել գոտիներ, ճակտոցներ և պայուսակներ։ Արդյունքում շատ հետաքրքիր ստացվեց։ Ես շատ եմ սիրում կարել։

Ընկեր Ջուլիետայի հետ անգլերեն լեզվով մաթեմատիկա ենք արել։ Ընկեր Ջուլիետան մեզ ասում էր հայերեն, իսկ մենք՝ թարգմանում անգլերեն։

Ընկեր Ջուլիետայի հետ քայլքով գնացինք Հարավային դպրոց՝ այնտեղի երեխաների հետ ծանոթանալու և խաղալու տարբեր սեղանի խաղեր։ Արդյունքում ես քայլեցի 8040 քայլ, 3 կմ։

Մենք սովորեցինք համագործակցային նախագիծ 3-րդ ջոկատի Գրետա Բակունցի ճամբարականների հետ։ Մենք սովորեցինք լոգո պատրաստել, այնուհետև QR կոդ ստեղծել։

Այս ծաղիկը իմ աշխատանքն է։

Ընկեր Հասմիկի հետ բեմադրել ենք տիկնիկային թատրոն՝ «Մկների ժողովը» անգլերեն։ Ես գլխավոր մուկն էի, իսկ մնացածը՝ ժողովի սովորական մկներ, և Ալեքսանդրը՝ կատուն էր։

Ընկեր Հասմիկի հետ նաև բեմադրել ենք ստվերային թատրոն։ Աղջիկները երգում էին, իսկ տղաները խաղում ստվերներով։

Որպես ճամբարային կյանքի ավարտ՝ մենք շուտով գնալու ենք ճամփորդություն դեպի սահադաշտ։ 🥰

Իմ ճամբարական առօրյան էր սա և ես շատ լավ ժամանակ անցկացրի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով